Մահապատժի դատապարտված ամերիկացուն 15 ներարկում են արել մեկի փոխարեն

14:15 • 02.08.14

Մահապատժի դատապարտված ԱՄՆ քաղաքացի Ջոզեֆ Վուդին 15 մահացու ներարկում են արել, հայտնում է РИА Новости-ն՝ CNN-ին հղումով, որն էլ վկայակոչում է բանտի ղեկավարության հրապարակած փաստաթղթերը:

 

Չնայած դեղի հսկայական չափաբաժնին՝ Վուդը մինչ մահանալը մոտ 2 ժամ շնչահեղձ է եղել: Այդ դեպքից հետո Արիզոնա նահանգի գլխավոր դատախազը ժամանակավորապես դադարեցրել է մահապատիժների իրականացումը։ Իշխանությունները սկսել են հետաքննություն մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ։

 

«Մահապատիժների վերաբերյալ տեղեկատվական կենտրոն» կազմակերպության գործադիր տնօրեն Ռիչարդ Դայեթերը նշել է, որ դատավճիռն իրականացվել է ոչ ըստ արձանագրության։ «Մեկ ներարկում անելու փոխարեն և ընդունելու, որ դեղը չի գործում, նրանք շարունակել են կրկին ու կրկին ներարկել»,- ասել է Դայեթերը։

 

2014թ. հուլիսին Ջոզեֆ Վուդը մահապատժի է ենթարկվել 1989-ին իր ընկերուհու և նրա հոր սպանության համար։