Ժիրինովսկին խնդրել է զորակոչել իրեն
Ռուսաստանի Լիբերալ - դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին խնդրել է զորակոչել իրեն, հայտնում է gazeta.ru-ն: Այժմ Ռուսաստանում զանգվածային զորակոչ է ընթանում:
«Ես զինվորական մասնագիտություն ունեմ՝ «հատուկ պրոպագանդա»: Ես երջանիկ եմ, որ ինձ այդ մասնագիտությունն ուսանել են հիսուն տարի առաջ: Ես անձամբ եմ դիմել պաշտպանության նախարարին, որպեսզի ամբողջ ԼԴԿ խմբակցությունը, 56 պատգամավոր, ներառվի պահեստազորի մեջ, և բոլորիս անմիջապես հավաքների կանչեն, այդ թվում՝ ինձ», - մանրամասնել է Ժիրինովսկին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն իր բոլոր ռազմական շրջանների տարածքում օգոստոսից հոկտեմբեր զորավարժություններ կանցկացնի՝ զորակոչելով պահեստազորի զինվորականներին:










