Ջորջ Քլունին և նրա ընտրյալը պաշտոնապես հայտարարել են Իտալիայում ամուսնանալու մտադրության մասին

13:26 • 08.08.14

Հայտնի դերասան Ջորջ Քլունին և իրավապաշտպան Ամալ Ալամուդինն ամուսնության վերաբերյալ փաստաթղթեր են ներկայացրել Լոնդոնի Քենսինգթոնի և Չելսիի քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակ: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Ինչպես պատմել է Քենսինգթոնի և Չելսիի վարչակազմի ներկայացուցիչը՝ զույգը պլանավորում է հարսանեկան արարողությունը կազմակերպել Իտալիայում:


Ավելի վաղ նշվում էր, որ ամերիկացի դերասանի և WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբան Ամալ Ալամուդինի հարսանիքը նշանակված է սեպտեմբեր ամսին:

 

53-ամյա Քլունին Տալիա Բելսամից՝ իր նախկին կնոջից բաժանվել է 1993 թ.-ին և երդվել, որ այլևս երբեք չի ամուսնանալու:

 

Ջորջ Քլունին և նրա ընտրյալը պաշտոնապես հայտարարել են Իտալիայում ամուսնանալու մտադրության մասին