Ստալոնեն ցանկանում է «Անորսալիները-3» ֆիլմի «կանացի» տարբերակում տեսնել Սիգուրնի Ուիվերին

13:43 • 08.08.14

Լոնդոնում կայացել է «Անորսալիները- 3» ֆիլմի պաշտոնական շնորհանդեսը։ Ի տարբերություն Կաննի կինոփառատոնի, ուր ֆիլմի հերոսները ժամանել էին տանկերի վրա նստած, այս անգամ դերասաններ Անտոնիո Բանդերասը, Ջեյսոն Սթեթհեմը, Ուեսլի Սնայփսը, Քելան Լութցը և Սիլվեստեր Ստալոնեն նախընտրել են կարմիր գորգը, գրում է segodnya.ua-ն։

 

«Անգլիացիներն ավելի պահպանողական են»,- կատակով նշել է պրոդյուսեր Էվի Լեռները, ով ավելի վաղ բացահայտել էր ֆիլմի «կանացի» տարբերակի ստեղծման մասին. այն կկոչվի The Expendabelles։

 

«Մենք մտադիր ենք նկարահանումները սկսել հաջորդ տարվա սկզբին։ Մենք գրեթե վերջացրել ենք սցենարի վրա աշխատանքը, և բազմաթիվ գաղափարներ ունենք, թե ով կարող է մասնակցել ֆիլմի նկարահանումներին»,- ասել է պրոդյուսերը։ Նրա խոսքով՝ միակ դերասանուհին, ում մասնակցության վերաբերյալ ոչ ոք կասկած չունի, Սիգուրնի Ուիվերն է։ Ստալոնեն, ով նաև «Անորսալիները- 3» ֆիլմի սցենարի համահեղինակն է, ցանկանում է հրավիրել նրան՝ ֆիլմում իր կնոջ դերը մարմնավորելու համար։
 

 

Ստալոնեն ցանկանում է «Անորսալիները-3» ֆիլմի «կանացի» տարբերակում տեսնել Սիգուրնի Ուիվերին