Ամերիկյան դերասան Դևիդ Դուխովնին ամուսնալուծվել է 17 տարվա ամուսնական համատեղ կյանքից հետո
Ամերիկացի դերասան Դևիդ Դուխովնին, ով հայտնի էր դարձել «Գաղտնի նյութեր» սերիալում գործակալ Ֆոքս Մալդերի դերով, ամուսնալուծվել է դերասանուհի Էլիզաբեթ Թեա Լեոնիից՝ 17 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին գրում է TMZ-ն:
Պարբերականի լրագրողները նշում են, որ ամուսնալուծությունը մամուլից գաղտնի է պահվել: Պարզվել է, որ զույգը ապահարզանի համար փաստաթղթերը ներկայացրել է դեռևս հունվարին: Ամուսնալուծության պատճառների մասին տեղեկություններ չկան:
Դուխովնին և Լեոնին ունեն 2 երեխա՝ 12-ամյա որդի և 15-ամյա դուստր: Համաձայն պայմանավորվածության՝ Դևիդն ամեն ամիս վճարելու է 8300 դոլար՝ անչափահաս երեխաների համար, ինչպես նաև` լրացուցիչ վճարելու է մասնավոր դպրոցում նրանց կրթության և ամառային հանգստի համար:
Զուգն ամուսնացել էր 1997թ.-ին:










