Գերմանիայում կթողարկվի «Փոքրիկ իշխան» վիպակի շարունակությունը

14:14 • 09.08.14

Անտուան դը Սենտ- Էքզյուպերիի մահվան 70-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայում գերմաներենով կթողարկվի նրա հայտնի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի շարունակությունը, գրում է Deutsche Welle-ն։

 

Դա ֆրանսիացի գրող Էմիլ Վինյերոնի «Մեծ իշխան» ստեղծագործությունն է։ Նկարների հեղինակը գերմանացի նկարիչ Փիթեր Մենեն է։ Գիրքը կթողարկի Random House հրատարակչությունը, որի շտաբ-բնակարանը գտնվում է գերմանական Գյուտերսլո քաղաքում։

 

Ի՞նչ կլինի, երբ Փոքրիկ իշխանը մեծանա։ Վինյերոնն առաջարկում է այս հարցի իր տարբերակը։ Նրա պատկերացմամբ՝ մեծացած հերոսը դառնում է հովիվ և ոչխարների հոտի հետ ճանապարհորդում ամբողջ աշխարհում։ Ճանապարհին Իշխանը հայտնվում է ամենաանհավանական իրավիճակներում, որոնց շնորհիվ նա, վերջիվերջո, հայտնվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում։ Սակայն այտեղ էլ զարմանալի արկածները չեն ավարտվում։
 

Գերմանիայում կթողարկվի «Փոքրիկ իշխան» վիպակի շարունակությունը