Անհավանական ճարտարապետական կառույցներ՝ տնակներ ծառերի վրա (լուսանկարներ)
Ծառերի վրա տնակները փայտե հարթակներ են՝ կառուցված ծառերի անմիջական բնին կամ դրա շրջակայքում՝ հենելով կոնստրուկցիան ծառերի երկայնքով:
Դրանք կարող են օգտագործվել բազմազան նպատակներով՝ աշխատելու, ժամանակավոր մեկուսանալու, հանգստի, բնակվելու կամ կենդանիների դիտարկման համար:
Հիմնականում տնակները կառուցվում են որոշակի բարձրության վրա՝ վայրի կենդանիներից պաշտպանվելու համար: Հատկանշական է որ ծառերի վրա մարդիկ սկսել են բնակվել շատ վաղուց, իսկ Կորովայի և Իրիան Ջայա ցեղերն այժմ էլ բնակվում են մի քանի մետր բարձրությամբ ծառերի տնակներում:
News Distractify կայքը ներկայացնում է աշխարհի տարբեր անկյուններում գտնող ծառերի տնակների ֆոտոշարք: Դրանք գտնվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Շվեդիայում, Ավստրալիայում, Բելգիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Հնդկաստանում:








































