«Game of Thrones» սերիալի նկարահանումների մեկնարկից կարճ ժամանակ անց մահացել է դերասաններից մեկը
«Game of Thrones» սերիալի դերասաններից մեկը՝ Ջեյ Ջեյ Մերֆին մահացել է սերիալի այս սեզոնի նկարահանումների մեկնարկից չորս օր անց: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով The Independent-ին:
Մերֆին հանկարծամահ է եղել օգոստոսի 8-ի առավոտյան, 86 տարեկան հասակում։ Դերասանի մահվան պատճառը հայտնի չէ:
«Game of Thrones»-ի 5-րդ սեզոնում Մերֆին պետք է հանդես գար Night Watch ռազմական կազմակերպության ամենահին անդամներից մեկի Դենիս Մալիսթերի դերում:










