Versace-ն Haas եղբայրների հետ համատեղ բացառիկ կահույք է ստեղծել (տեսանյութ)

23:15 • 11.08.14

Նորաձևության առաջատարներից Versace ապրանքանիշի և Haas եղբայրների համատեղ արտադրության The Haas Brothers for Versace Home կահույքի հավաքածուն ապրիլի 9-ից 14-ը ցուցադրվել է Միլանի Salone del Mobile ցուցահանդեսում: Այս մասին հաղորդում է luxplanet.ua-ն:


The Haas Brothers for Versace Home կահույքի հավաքածուն իր մեջ ներառում է մեկ սոֆա, երկու բազկաթոռ, երկու սեղան, նստարան, ինչպես նաև Donatella աթոռը, որն ավելի շատ գահ է հիշեցնում:


Կահույքը պատրաստված սև կաշվից և հղկված լատունից պատրաստված վեցանկյուն կտորներից, որ մեղվի փեթակ է հիշեցնում:


The Haas Brothers for Versace Home կահույքի հավաքածուի արժեքը գաղտնիք է մնում, սակայն Versace-ի տան ներկայացուցիչները ենթադրում են, որ այն շատ թանկ կարժենա:

 

 

 

 


 

 

 

 

Versace-ն Haas եղբայրների հետ համատեղ բացառիկ կահույք է ստեղծել (տեսանյութ)