Երևանի Անգլիական այգում այսօր կտոնեն Երիտասարդության միջազգային օրը

15:25 • 12.08.14

Երևանի Անգլիական այգում այսօր երիտասարդները միասին նշելու են Երիտասարդության միջազգային օրը՝ բացահայտելով և աջակցելով միմյանց։ Միջոցառումը կազմակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:


Տոնական միջոցառումը ներառելու է երիտասարդական ԷՔՍՊՈ, երիտասարդական հանրային ելույթներ և համերգ՝ հանրահայտ «The Beautified Project» ռոք խմբի և DJ Beatman-ի կատարմամբ։ Ինչպես նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից կազմակերպվելու է աշխատանքի տոնավաճառ ՝ բանկում աշխատել ցանկացող երիտասարդների համար:

 

 

Երևանի Անգլիական այգում այսօր կտոնեն Երիտասարդության միջազգային օրը