Վերականգնվել է Այվազովսկու արձանից գողացած վրձինը
Քանդակագործ, արձանի հեղինակ Յուրի Պետրոսյանի անմիջական մասնակցությամբ վերականգնվել է Հովհաննես Այվազովսկու արձանից գողացված վրձինը։ Հեղինակը վրձնի հատվածների կրկնօրինակը պատրաստել ու տրամադրել է անվճար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Նշվում է նաև, որ Հովհաննես Այվազովսկու արձանը ևս, «Անվտանգ Երևան» ծրագրով, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տեղադրված տեսախցիկների տեսադաշտում է այսուհետ՝ հնարավոր արկածախնդրությունները կանխելու նպատակով:










