Քամբերբեթչի մասնակցությամբ «Համլետ»-ը դարձել է բոլոր ժամանակների ամենասպասված ներկայացումը
Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչի մասնակցությամբ Շեքսպիրի «Համլետ» պիեսի բեմականացումը դարձել է բոլոր ժամանակների ամենասպասված ներկայացումը, գրում է Комсомольская правда-ն։
Տոմսերը վաճառքում են հայտնվել երեկ, և մեկ օրում ավելի քան 23.000 մարդ առցանց ցանկություն է հայտնել ներկա գտնվել ներկայացմանը։ Նախագծի կազմակերպիչները խոստացել են թատրոնի սիրահարներին 100 լրացուցիչ տեղ հատկացնել՝ 10 ֆունտ ստեռլինգ (17 դոլար) արժեքով։ Տոմսերի արժեքը 30-62 ֆունտ ստեռլինգ է (50-104 դոլար)։
Եվ միգուցե այս ամենն այդքան տարօրինակ չթվար, եթե չլիներ այն փաստը, որ ներկայացման պրեմիերան կկայանա միայն հաջորդ տարի ամռանը։
Լինդսի Թրների բեմադրությունը կցուցադրվի լոնդոնյան Barbican արվեստի կենտրոնում՝ 2015թ. օգոստոսի 5-ից հոկտեմբերի 31-ը։










