Ռոբին Ուիլյամսի մահից հետո կթողարկվի նրա մասնակցությամբ 4 ֆիլմ
Ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբին Ուիլյամսի մահից հետո կթողարկվի նրա մասնակցությամբ 4 ֆիլմ, հայտնում է Интерфакс-ը։
Ուիլյամսը կհայտնվի նախագահ Թեոդոր Ռուզվելտի դերում «Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը» ֆիլմում։ Ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է Բեն Սթիլերը, ամերիկյան վարձույթում կհայտնվի 2014թ. դեկտեմբերին։
Ձմեռային արձակուրդներին վարձույթում կհայտնվի նաև «Սա սուրբծննդյան հրաշք է» ֆիլմը, որտեղ խոսքը տղամարդու մասին է, ով որոշում է Սուրբ Ծնունդը տոնել իր տարօրինակ բարեկամների հետ։
Ուիլյամսն ավարտել է աշխատանքները նաև «Բուլվար» ֆիլմում, որտեղ կատարել է բանկի աշխատակցի դերը, ով փորձում է վերջ տալ միապաղաղ կենսակերպին և գտնել ինքն իրեն։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան արդեն կայացել է, սակայն լայն վարձույթում այն դեռ չի հայտնվել։
Բացի այդ, Ուիլյամսի ձայնով կխոսի Դենիս շունը «Ամեն ինչ այնպես, ինչպես դու կկամենաս» ֆիլմում, որն էկրաններին կհայտնվի 2015-ին։
Դերասանի պլաններում էր աշխատանքը 1993թ. «Միսիս Դաութֆայր» ֆիլմի շարունակությունում, որտեղ Ուիլյամսը կատարում է տղամարդու դեր, ով կնոջ կերպարանքով աշխատանքի է անցնում իր նախկին կնոջ տանը։
63-ամյա Ռոբին Ուիլյամսի դին հայտնաբերվել է այսօր՝ իր տանը։ Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել։










