Հունաստանում Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի գերեզման են գտել (լուսանկարներ)

14:31 • 13.08.14

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ հնագետներն Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի՝ մինչ այս անհայտ գերեզման են հայտնաբերել, գրում է euromag.ru-ն:

 

Երկրի հյուսիսային հատվածում գտնվող Ամֆիպոլիս գյուղի շրջակայքում հայտնաբերվել է մոտ 500 մետր երկարություն ունեցող պատ, որը շրջապատում է գերեզմանը: Համաձայն հնագետների սկզբնական ենթադրությունների՝ Կաստա բլրի վրա գտնվող գերեզմանը շատ կարևոր անձի է պատկանել, ով բնակվել է մ.թ.ա. չորրորդ դարի վերջում:

 

Պեղումների ղեկավար Կատերինա Պերիստերին ասել է, որ այն ակնհայտորեն Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո է կառուցվել: Կարծիքներ կան, որ գերեզմանի ճարտարապետը Դինոկրատն է՝ Ալեքսանդր Մակեդոնացու նախկին ընկերը:

 

Գերեզման-համալիրի ամբողջ երկայնքը պատրաստված է մարմարից, որը բերվել է մոտ գտնվող Թասոս կղզուց: 

The Lion of Amphipolis is a key feature of the archeological site.

Հունաստանում Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի գերեզման են գտել (լուսանկարներ)