Օդրի Հեփբերնի թոռնուհին լուսանկարվել է Harper's Bazaar ամսագրի համար (լուսանկարներ)
Հանրահայտ դերասանուհի և գեղեցկուհի Օդրի Հեփբերնի թոռնուհին՝ Էմման, հայտնվել է լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնի թոռան՝ Մայքլի օբյեկտիվում։ Երիտասարդները որոշել են ստեղծել նախագիծ, որը տեղափոխում է նախորդ դարի կեսեր, գրում է buro247.ru-ն։
Harper's Bazaar ամսագիրն այսպիսով հիանալի նվեր է պատրաստել «Նախաճաշ Տիֆանիի մոտ», «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմերի և ընդհանրապես Օդրի Հեփբերնի արվեստի երկրպագուների համար։ Ամսագրի նոր համարում հայտնվել է հայտնի դերասանուհու թոռնուհին։ Իսկ լուսանկարել է նրան լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնի թոռը, ում պապը Հեփբերնին համարում էր իր մուսան և ոգեշնչանքը։
Էմման 20 տարեկան է։ Նա Ֆլորենցիայի Արվեստների ակադեմիայի ուսանողուհի է։ Իր լեգենդար տատիկին նա երբեք չի տեսել. Հեփբերնը մահացել է նրա ծնվելուց մեկ տարի առաջ։ Ֆոտոշարքում Էմման կրկնել է Օդրիի որոշ կերպարներ։
![]()

![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










