Հնագույն բժշկական գրքերից 15 մլն էջ հասանելի կլինի համացանցում
19-րդ դարի բժշկական գրքերից մոտ 15 մլն էջ կթվայնացվի։
Բրիտանական 9 համալսարաններ և հետազոտական ինստիտուտներ բժշկության պատմությունից և գիտությունից կարևոր տեքստերի իրենց հավաքածուներն ուղարկել են Լոնդոնի Wellcome Library. այսպիսով՝ այդ հազվագյուտ գրքերն ազատ հասանելիություն կունենան համացանցում, գրում է mashable.com-ը։
Թվայնացված հավաքածուն հասանելի կլինի համացանցային արխիվում, որն արդեն պարունակում է հարյուրավոր գրքերի թվային կրկնօրինակներ, գրքեր, որոնք տպագրվել են 1880-1900-ականներին։










