Նոր «Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանումները կվերսկսվեն այս ամիս. Hollywood Reporter
«Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի նկարահանումները կվերսկսվեն այս ամիս, գրում է Газета-ն՝ Hollywood Reporter-ին հղումով:
Ավելի վաղ աշխատանքները դադարեցվել էին դերասան Հարիսոն Ֆորդի՝ նկարահանման հրապարակում վնասվածք ստանալու պատճառով. դերասանը կոտրել էր ոտքը և վիրահատվել։
Հոլիվուդում «Անորսալիները- 3» մարտաֆիլմի պրեմիերային Ֆորդի հայտնվելը լուրեր է առաջացրել, թե դերասանը պատրաստ է վերադառնալ աշխատանքին։ Աղբյուրները դեռևս չեն կարողացել հաստատել՝ արդյոք Ֆորդը կվերադառնա Լոնդոն՝ նկարահանումներին մասնակցելու համար։
«Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի նկարահանումներն անցկացվում են Pinewood Studios ստուդիայի տարածքում։ Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2015թ. դեկտեմբերի 18-ին։










