Google-ը վերակենդանացնում է Տոլստոյի գրքերի ընթերցանությունը (տեսանյութ)
Տարբեր երկրներից ընտրված 700 մարդ 30 ժամվա ընթացքում պետք է բարձրաձայն կարդա Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը, իսկ այդ ամենին հնարավոր կլինի հետևել YouTube կայքում: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:
Google-ընկերությունը «Յասնայա պոլյանա» թանգարան-կալվածքի հետ համատեղ արվեստի արտասովոր նախագիծ է սկսում՝ Լև Նիկոլայի Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը բարձրաձայն 700 մարդ է կարդալու, որոնց թվում են մի շարք հայտնի դերասաններ, լրագրողներ, արվեստագետներ, մշակույթային գործիչներ, վիդեոբլոգերներ, ինչպես նաև մեծանուն գրողի հետնորդներն ու համացանցի շարքային օգտատերերը:
Նախագծի հիմնադիրը՝ Լև Տոլստոյի ծոռնուհի Ֆեկլ Տոլստոյը, ասել է. «Պահպանվել են այնպիսի լուսանկարներ, որտեղ Լև Տոլստոյի ընտանիքը՝ Տոլստոյը, իր կինն ու երեխաները նստած են հյուրասենյակում և նրանցից մեկը բարձրաձայն գիրք է կարդում»:
Մասնակցելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել Google+ սոցիալական ցանցում անցկացվող նախագծին, ընտրել նախընտրելի հատվածը և մոտ մեկ րոպե տևողությամբ որևէ հատված ընթերցել տեսախցիկի առջև, որից հետո այն տեղադրել YouTube ցանցում:
Մարաթոնը կկայանա հոկտեմբերի 3-ին և 4-ին աշխարհի ամենատարբեր քաղաքներում, այդ թվում Մոսկվայում, Պեկինում, Նյու Յորքում և Փարիզում:
http://style.rbc.ru/news/luxury/2014/08/12/19062/










