Աշխարհի ամենափոքր կինը կնկարահանվի «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալում (լուսանկարներ)
Աշխարհի ամենափոքր կինը՝ Ջոթի Ամգին, կնկարահանվի «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի 4-րդ սեզոնում, այդ մասին Twitter-ում հայտնել է սերիալի հեղինակ Ռայան Մերֆին, փոխանցում է Интерфакс-ը։
Նա նաև հրապարակել է լուսանկար, որում 20-ամյա Ամգին սերիալի դերասան Ջեսիկա Լենգի ձեռքին է։ Թե հատկապես ինչ դեր կկատարի ամենափոքր կինը, չի նշվում։
Ջոթի Ամգին ապրում է Հնդկաստանում։ Նրա հասակն ընդամենը 62.8 սմ է։ 2011-ին նա ճանաչվել է աշխարհի ամենափոքր կինն ու հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Սերիալի 4-րդ սեզոնի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերին։
















