Սելին Դիոնը հետաձգել է համերգները՝ ամուսնու հիվանդության պատճառով

13:06 • 14.08.14

Հանրահայտ երգչուհի Սելին Դիոնը հետաձգել է Լաս Վեգասում (ԱՄՆ) համերգներն ու Ասիայում շրջագայությունը՝ հիվանդ ամուսնուն խնամելու համար, գրում է Газета-ն՝ երգչուհու Facebook-յան էջի գրառմանը հղումով։

 

Դիոնի ամուսինը՝ 72-ամյա Ռենե Անջելիլը, դեկտեմբերին ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել և մինչ այժմ պայքարում է հիվանդության դեմ։

 

«Ես ցանկանում եմ իմ ամբողջ ուժն ու էներգիան տրամադրել ամուսնուս ապաքինմանը, ինձ համար կարևոր է ժամանակ հատկացնել նրան ու մեր երեխաներին»,- ասել է երգչուհին։
 

Սելին Դիոնը հետաձգել է համերգները՝ ամուսնու հիվանդության պատճառով