Twitter-ում ներկայացվել է Մայքլ Ջեքսոնի երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը (տեսանյութ)
Twitter սոցկայքում ծառայության պատմության մեջ առաջին անգամ կայացել է երաժշտական տեսահոլովակի պրեմիերա։ Ռեժիսոր Սեմյուել Բեյերը նկարահանել է տեսահոլովակ փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի A Place With No Name երգի հիման վրա, հայտնում է Вести-ն։
Twitter-ում Ջեքսոնի պաշտոնական էջում այսօր տեղադրվել է երգչի հետմահու Xscape ալբոմից A Place With No Name երգի տեսահոլովակը. երգը գրվել է դեռևս 1998-ին, սակայն թողարկվել է միայն 16 տարի անց։
Տեսահոլովակը դիտել այստեղ։










