Անգլերենը համալրվել է նոր բառերով
Օքսֆորդի բառարանը համալրվել է անգլերեն նոր բառերով, որոնք հրապարակվել են բառարանի թարմացված էլեկտրոնային տարբերակում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Նոր բառերն են՝ bing-watcher (մարդ, ով իրար հետևից դիտում է իր սիրելի հեռուստադրամայի մասերը), listicle (հոդված, որը թվարկում է հերթականությամբ նշված փաստեր և խորհուրդներ), adorbs (հաճելի մի բան)։
Ընդունվել են նաև նորագույն հապավումներ՝ YOLO (You Only Live Once - մեկ անգամ ես միայն ապրում)։ Նման հապավումները լայն տարածում են ստացել հեռախոսային կարճ հաղորդագրությունների պատճառով։
«Նոր բառերն արտացոլում են ժամանակակից բրիտանական հասարակության նոր իրողությունները»,- նշել է Օքսֆորդյան բառարանի էլեկտրոնային տարբերակի հրատարակիչ Քեթրին Քոնոր Մարտինը։ Նա պատմել է, որ բառարանում պաշտոնապես ներառվելու համար բառերն ընտրվում են համակարգչային հատուկ ծրագրի միջոցով, որը հաշվում է բառերի կիրառման հաճախականությունը, ինչպես նաև հանգամանքները։










