«Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին կրկին կալանքի տակ է հայտնվել

17:47 • 14.08.14

Հայտնի ֆրանսիացի դերասան, «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին կրկին կալանքի տակ է հայտնվել՝ իր նախկին ընկերուհու վրա հարձակվելու համար, գրում է РИА Новости-ն։

 

Ըստ իրավապահ մարմինների աղբյուրների՝ դերասանը տեղափոխվել է Պալեզո քաղաքի ոստիկանական բաժանմունք։ «Այս պահին նա գտնվում է կալանքի տակ»,- նշում է աղբյուրը։

 

Պատահարի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Նասերին հաճախ է դառնում լուրերի հերոս իր բնավորության և ալկոհոլի հանդեպ սիրո պատճառով։
 

«Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին կրկին կալանքի տակ է հայտնվել