«Իվ Սեն Լորան. Մարոկկոյի կիրքը» գիրքը լույս կտեսնի սեպտեմբերին (լուսանկարներ)

12:15 • 14.08.14

Հայտնի դիզայներ Իվ Սեն Լորանի մասին այս տարվա ընթացքում 2-րդ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերին, այդ նույն ժամանակահատվածում լույս կտեսնի նաև նրան նվիրված Պիեր Բերժեի գիրքը, գրում է buro247.ru-ն։

 

Դիզայների մտերիմ ընկեր և գործընկեր Պիեր Բերժեն գիրք է գրել նրա՝ Մարոկկոյում ապրած տարիների մասին։ Գրքում պատմվածքներ են այն ժամանակի մասին, որը նրանք միասին անցկացրել են Մարաքեշում։ Հարյուրավոր սև ու սպիտակ լուսանկարները, որոնք նույնպես ներկայացված են գրքում, արվել են հենց Բերժեի կողմից։

 

Նրանք Աֆրիկայում ապրել են մի քանի տարի։ Այստեղ Yves Saint Laurent նորաձևության տան հիմնադիրները ոգեշնչում են փնտրել, հիացել Մարոկկոյի տեսարաններով և վայելել կյանքը։

Книга