Բենի Բենասին ներկայացրել է Սերժ Թանկյանի հետ ձայնագրած նոր երգի թիզերը
Իտալացի դիջեյ Բենի Բենասիի և System Of A Down հանրահայտ ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանի համագործակցության արդյունքում ստեղծվել է «Shooting Helicopters» շշմեցուցիչ էլեկտրո հիթը, գրում է mxdwn.com-ը:
Բենասիի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ «Shooting Helicopters»-ն ավելի քան մեկ տարի առաջ սկսված գաղափարի ավարտուն արդյունքն է: Բենին միշտ հիացել է Սերժի ձայնային տվյալներով ու տաղանդով, բայց համոզված չի եղել, որ Թանկյանը կցանկանա աշխատել էլեկտրոնային պարային երաժշտության պրոդյուսերի հետ: Նրանք առաջին անգամ հանդիպել են Լոս Անջելեսում 2013 թվականին:
Նրանք մոտ վեց ամիս աշխատել են և կատարելագործել երգը, որը դարձել է «Shooting Helicopters»-ի վերջնական տարբերակը:
«Ես կուզենայի շնորհակալություն ասել Սերժին այս ամենի մաս կազմելու համար»,- ասել է Բենասին:
YouTube-ում այժմ հասանելի է երգի թիզերը:










