«Հարի Փոթերի» դերասանը վախեցրել է երկրպագուներին՝ անսպասելի հայտնվելով (տեսանյութ)
Ամերիկյան կինոթատրոններից մեկում «Հարի Փոթեր» ֆիլմի աստղ Դենիել Ռեդկլիֆի երկրպագուներին խնդրել են հարցազրույց տալ դերասանի մասնակցությամբ «Ընկերություն և ոչ մի սեքս» նոր ֆիլմի ցուցադրությունից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հավաքվածները չեն իմացել, որ դերասանը գտնվում է դահլիճում: Ռեդկլիֆը հայտնվել է երկրպագուների առաջ և հանկարծակիի բերել նրանց: Նա երկրպագուների հետ ձեռքսեղմումից հետո, նրանց հետ քննարկել է ֆիլմը:










