Հին հունական քանդակներ, որոնք ստեղծվել են մեր թվարկությունից առաջ (լուսանկարներ)
Աշխարհի լավագույն արվեստի գործերը հունական քանդակներն են, գրում է The Guardian բրիտանական թերթը և որպես ասվածի վառ ապացույց` բերում օրինակներ: Ընկած մարտիկն Աթենասի տաճարից մ.թ.ա. 480-470 թվականներին է ստեղծվել: Քանդակը պատկերում է ընկած տղամարդու, ով հերոս է մինչև իր վերջին շունչը:

Պերգամոնի խորանը քանդակվել է մ.թ.ա. 180-160 թվականներին: Այն նկարագրում է պատերազմ և շատ արագ զարգացող իրադարձություններ:

Riace bronzes` մ.թ.ա. 460-420 թթ., գտել են 1972 թ.-ին, ծովի հատակին: Այս հսկա դասական արձանը զինվորի մերկ մարմին է պատկերում:

Պարթենոնի մարմարե զարդաքանդակը` արված մ.թ.ա. 447-438-ին, պատկերում է կենտավրոսների և լապիթների կռիվը: Հետաքրքրական է, որ հույների սիրելի թեման բռնությունն է, այն կարելի է հանդիպել բոլոր ժամանակաշրջանների հունական արձանների թեմաներում:

Զևս կամ Պոսեյդոն՝ քանդակված մոտ մ.թ.ա. 470թ., որը գտնվել է Հունաստանում ծովի հատակից: Այն հրաշալի կերպով պատկերում է հունական դիցաբանությունը: Հետաքրքրական է, որ հունական աստվածները հիմնականում պատկերվում են մարդկային կերպարանքով, և նրանց վիճաբանությունների պատճառով պատերազմներ են լինում, սակայն, այդ ամենի հետ մեկտեղ նրանք ունեն աստվածային ուժ և իշխանություն:











