Էշթոն Քաթչերն ավարտում է հոլիվուդյան կարիերան
Հայտնի դերասան Էշթոն Քաթչերը որոշում է ընդունել թողնել կինոդերասանի կարիերան և ավելի լուրջ նախագծերով զբաղվել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Myjane-ին:
Քաթչերը նշել է, որ նոր դերերից հրաժարումը կօգնի հնարավորինս շատ ժամանակ տրամադրել իր ընտանիքին, և բացի այդ՝ դերասանական աշխատանքի15 տարին արդեն իսկ բավարար է:
Ներկա պահին դերասանը նկարահանվում է «Երկուսուկես մարդ» կոչվող հեռուստանովելում, իսկ այս տարի հայտնի նախագծի վերջին սեզոնն է, որից հետո Քաթչերը լիովին «կազատվի» Հոլիվուդից և ինտերնետային արդյունաբերությամբ կզբաղվի:










