«Էմմի» մրցանկաբաշխության ժամանակ կհարգեն Ռոբին Ուիլյամսի հիշատակը

01:09 • 16.08.14

Օգոստոսի 25-ին ամերիկյան NBC հեռուստաընկերությամբ հեռարձակվելիք «Էմմի» 66-րդ մրցանակաբաշխության պրոդյուսերը խոստացել է սցենարում ընդգրկել նաև 63-ամյա դերասան Ռոբին Ուիլյամսի հիշատակի միջացառումը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Fashiontime-ին:

«Մենք բոլորս էլ ցնցված ենք երկուշաբթի օրն ստացած այդ ողբերգական լուրի պատճառով և որոշել ենք առաջիկա հանդիսավոր արարողության ժամանակ հարգանքի տուրք մատուցել Ռոբին Ուիլյամսին, քանի որ նա իրապես արժանի է դրան»,-ասել է նա:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ «Էմմի» մրցանկաբաշխության այդ հատվածը կոչվում է In Memoriam, որի շրջանակում հիշատակի տուրք է մատուցվում կյանքից հեռացած հայտնի մարդկանց:

 

«Էմմի» մրցանկաբաշխության ժամանակ կհարգեն Ռոբին Ուիլյամսի հիշատակը