Քրիստինա Ագիլերան դուստր է ունեցել
Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան մայր է դարձել 2-րդ անգամ, հայտնում է segodnya.ua-ն։
Օգոստոսի 16-ին Ագիլերան լույս աշխարհ է բերել 2-րդ երեխային. աղջիկը ծնվել է կեսարյան հատման միջոցով Լոս Անջելեսի Cedars Sinai կլինիկայում։ 33-ամյա երգչուհին հիվանդանոց է եկել փեսացուի՝ Մեթ Ռաթլերի հետ առավոտյան ժամը 8-ին։
Ագիլերան ունի 6-ամյա որդի՝ Մաքսը, Ջորդան Բրատմանի հետ ամուսնությունից։










