Սիամանթոյի ծննդյան օրվան նվիրված ասմունքի երեկո է կազմակերպվել

12:54 • 17.08.14

ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել ասմունքի երեկո՝ նվիրված Սիամանթոյի ծննդյան օրվան: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից։ 

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ասել է, որ առաջին անգամ «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում կազմակերպվում է նաև ասմունքի օր. «Այն նվիրել ենք իր տեսակով եզակիորեն անկրկնելի Սիամանթոյին: Հուսանք ,որ ավանդույթի վերածվող այս օրը հետագայում մենք կդիմավորենք լեփ-լեցուն դահլիճներում»։ 

Ելույթ են ունեցել Հրանուշ Սարոյանը Ուկրաինայից, Լևոն Չիդիլյանը Վրաստանից, Մարիամ Թովմասյանը Կանադայից, Տիրանուհի Մարգարյան-Կարապետյանը Սիրիայից, Փյունիկ Քեշիշյանը Իրանից, և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները: 

Երեկոյի ավարտին «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Հարոյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և նրանց հանձնել շնորհակալագրեր մասնակցության համար:

 

Սիամանթոյի ծննդյան օրվան նվիրված ասմունքի երեկո է կազմակերպվել