Լիվերպուլում բացվել է The Bealtes-ի լեգենդար «Սպիտակ ալբոմ»-ին նվիրված ցուցադրություն (լուսանկարներ)

13:22 • 17.08.14

Առանձնահատուկ ցուցադրություն է կայացել է Լիվերպուլ քաղաքում. ներկայացվել են անգլիական The Bealtes խմբի լեգենդար «Սպիտակ ալբոմ»-ի ավելի քան 1.000 նմուշներ։ Ցուցադրության հեղինակը նյույորքցի մշակութաբան Ռազերֆորդ Չանգն է, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ 

«Ես ալբոմի նմուշները հավաքել եմ վերջին 8 տարվա ընթացքում՝ ճանապարհորդելով աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ձայնապնակները գնել եմ խանութներում, հին իրերի շուկաներում, անհատներից»,- պատմել է Չանգը։ 

Նրա խոսքով, այն փաստը, որ 1968-ին թողարկված ալբոմն ունի սպիտակ շապիկ, յուրահատուկ իրավիճակ է ստեղծել, երբ ալբոմի տերերը իրենք են նկարել կամ գրառումներ արել վրա։

 

A collage of collected copies of The Beatles' iconic 'The White Album' (Photo courtesy of Rutherford Chang)

Rutherford Chang Photo via: DJ Food


 

Լիվերպուլում բացվել է The Bealtes-ի լեգենդար «Սպիտակ ալբոմ»-ին նվիրված ցուցադրություն (լուսանկարներ)