Աշխարհի կախարդական ամրոցներն ու դրանց հնամյա պատմությունը՝ լուսանկարներով

22:25 • 18.08.14

Հնում շքեղությունը նաև գործնական բնույթ էր կրում և մեծ կիրառական նշանակություն ուներ բնակչության համար: Ամրոցները միայն մեծահարուստ մարդկանց շքեզ բնակավայրերը չէին, ինչպիսիք են մերօրյա առանձնատները: Դրանք ծառայում էին նաև որպես միջնաբերդ և անհաղթահարելի պատնեշ խոշոր պատերազմների և ասպատակությունների ժամանակ:


Architecturendesign.net-ը, անդրադառնալով մարդկանց հնագույն ու միջնադարյա կացարաններին, ներկայացրել է ճարտարապետական հանճարեղ մտքի արտահայտման վառ օրինակ հանդիսացող ամրոցներ ողջ աշխարհից:


1. Ստալկեր ամրոցը, Շոտլանդիա


Չորսհարկանի տուն-ամրոցը կառուցվել է 1320 թվականին և պատկանել է ՄակԴուգալների կլանին: Այն անհասանելի է գրեթե մշտապես, բացառությամբ՝ ցածր մակընթացության պահերին:

 

1

 


2. Դոնոտար ամրոցը, Շոտլանդիա


Մեկ հազարամյակ կանգուն մնալով Հյուսիսային ծովի ափի ժայռերի եզրին՝ այն ծառայել է որպես Շոտլանդիայի պահապան ամրոցը՝ ընդդեմ վիկինգների ու անգլիացիների ագրեսիայի:

 

2


3. Սան Անժելո ամրոցը Հռոմում, Իտալիա


Սան Անժելո ամրոցը կառուցվել է 123 թվականին՝ որպես Հռոմի Ադրիան կայսեր դամբարան: 14-րդ դարում այն վերածվել է հսկա ամրոցի՝ դառնալով Հռոմի ամենաբարձր կառույցը:

 

3


4. Հոհենցոլերն ամրոց, Գերմանիա


Ամրոցը կառուցվել է Հոհենցոլերն լեռան գագաթին՝ ծովից 855 մ բարձրության վրա: Այն աշխարհի ամենագեղեցիկ ամրոցներից մեկն է: 19-րդ դարում Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ Վիլհելմ IV-ի նախաձեռնությամբ ավերված պալատը վերականգնվել է: Այսօր ամրոցը համարվում է հայտնի տուրիստական կենտրոն:

 

4


5. Լիխտեյնշտեյն ամրոց, Գերմանիա


19-րդ դարում նեո-գոթական ոճով կառուցված ռոմանտիկ ամրոց

 

5

 

6. Շիլյոնի ամրոցը, Շվեյցարիա


Այն կղզային ամրոց է՝ տեղակայված Ժնև լճի ափին: Այն բաղկացած է 100 անկախ կառույցից, որոնք աստիճանաբար միացվել են իրար՝ դառնալով մեկ բազմագույն ամրոց: Առաջին կառույցները թվագրվում են 1005 թվականին:

 

7

 

7. Շամբոր ամրոցը, Ֆրանսիա

 

Վերածննդյան ժամանակաշրջանի այս ամրոցը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ամրոցներից մեկը և ամենաճանաչելին, որը կառուցվել է 1500-ականներին՝ դառնալով ֆրանսիացի թագավորների նստավայրը: Ամրոցի կառուցման գործում ներգրավված է եղել մոտ 1800 աշխատող՝ ամրոցը հնարավորինս կարճ ժամանակում՝ 8 ամսում, կանգնեցնելու համար:

 

8


8. Նոյշվանշտայն ամրոցը, Բավարիա, Գերմանիա


Ամրոցը, որը 19-րդ դարում ծառայել է որպես կոմպոզիտոր Ռիխարդ Վագների նստավայր, այժմ բաց է այցելությունների համար: Ամրոց է այցելում տարեկան շուրջ 1.3 մլն զբոսաշրջիկ: Ի դեպ, այս ամրոցը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Դիսնեյլենդի «Քնած գեղեցկուհի» ամրոցի կառուցման համար:

 

9


9. «Ծիծեռնակի բույն» ամրոցը Յալթա, Ղրիմ

 

Ամրոցը կառուցվել է 1911-ին՝ նավթային մագնատի պատվերով: Այն տեղակայված է Սև ծովի ափին:

 

10


10. Լինդիսֆարնե ամրոցը, Սուրբ կղզի Անգլիա


Ամրոցը կառուցվել է 1550-ին՝ այնպիսի մի տարածքում, որը հաճախակի էր ենթարկվում վիկինգների և շոտլանդացիների հարձակումներին: Անգլիայի և Շոտլանդիայի միովորումից հետո ամրոցն ու բլուրը անգործության են մատնվել:

 

11


11. Lacave ամրոցը, Ֆրանսիա


9-րդ դարում կառուցված շքեղ ամրոցը մեծ դեր է խաղացել Հարյուրամյա պատերազմում՝ անառիկ մնալով բազմաթիվ հարձակումների ու պաշարումների ժամանակ:

 

12

 

12. Բուրգ Լիխտեյնշտեյն, Ավստրիա


Կառուցված լինելով 12-րդ դարում՝ ամրոցն ավերվել է օսմանյան ներխուժումների ժամանակ: Այն վերջնականապես վերակառուցվել է 1884-ին՝ նկարահանման հրապարակ դառնալով բազմաթիվ ֆիլմերի համար, ինչպիսին, օրինակ, «Երեք հրացանակիրներն» է:

 

14


13. Ռոչեպոտ ամրոցը, Ֆրանսիա


13-րդ դարից ի վեր այն ասպետների և արքաների նստավայր է եղել: Այն գրեթե ամբողջովին ավերվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, սակայն զգուշորեն վերականգնվել է:

 

15


14. Ռեյհսբուրգ, Գերմանիա


Նախապես լինելով Գերմանիայի Կոնրադ Երրորդ արքայի ամրոցը, որն այնուհետև գրավել էր Ֆրանսիայի Լուի 14-րդ թագավորը, ամրոցն այրվել է 1689-ին՝ ֆրանսիացիների կողմից: Գերմանացի գործարարն այն գնել է 1868-ին՝ իր կարողության մեծ մասը ծախսելով այն վերակառուցելու ու նախկին գեղեցկությունը վերականգնելու համար:

 

16

 


15. Mothe-Chandeniers ամրոցը, Ֆրանսիա


Այս հզոր ամրոցը կառուցվել է 13-րդ դարում: Այն երկու անգամ գրավել և ավերել են անգլիացիները՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Գործարարներից մեկն այն իր նախկին փառահեղ տեսքին վերադարձրել է 1800-ականներին:

 

18

 


16. Մոն Սեն Միշել ամրոցը, Ֆրանսիա

 

Ամրոցը կառուցվել է 10-րդ դարում՝ գոթական ոճով: Պարզ եղանակին ամրոցի գագաթից պարզ երևում են Անգլիայի ափերը:

 

19


17. Հեթլի ամրոցը, Բրիտանական Կոլումբիա


Այն կառուցվել է 1906-ին՝ թյուդուրյան ոճով՝ նախատեսված բրիտանացի արդյունաբերողի համար: Այնուհետև ամրոցը կիրառվել է Զինվորական քոլեջի կողմից՝ Համաշխարհային պատերազմների ժամանակ, իսկ վերջերս վերածվել է համալսարանի շենքի:

 

21


18. Ալկասար ամրոցը, Սեգովիա, Իսպանիա


Սեգովիայի Ալկասար ամրոցը քարե ամրություն է, որը տեղակայված է քաղաքի հին թաղամասում: Այն Իսպանիայի ամենատպավորիչ ամրոցներից մեկն է՝ շնորհիվ իր կառուցվածքի, որը նման է նավաքթի:

 

27


 

Աշխարհի կախարդական ամրոցներն ու դրանց հնամյա պատմությունը՝ լուսանկարներով