Դավիթ Վարդանյանը «Մանկական նոր ալիք»-ի 2–րդ օրը 55 հնարավորից 50 միավոր է ստացել

11:53 • 18.08.14

«Մանկական նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանն օգոստոսի 17-ին՝ մրցույթի երկրորդ օրը, հանդես է եկել առաջին համարի ներքո՝ Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգով: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները հայ պատվիրակի ելույթը 55 հնարավորից 50 միավոր են գնահատել: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։ 

Մանկական նոր ալիք-2014» երաժշտական տոնն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթն անցկացվում է օգոստոսի 16-18-ը: Այս տարի ժյուրիի կազմում հանդես են գալիս անվանի արտիստներ Ալեսանդրո Սաֆինան, Նյուշան, Լև Լեշչենկոն և Ֆիլիպ Կիրկորովը: Ժյուրին ղեկավարում է մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը: Մրցույթի այս տարվա հայ պատվիրակ Դավիթ Վարդանյանը օգոստոսի 16-ին կատարել է Սոնա Շահգելդյանի «Կորո՞ւստ, թե՞ գանձ» երգով և հնարավոր 55 միավորից ստացել 54-ը: 

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:

 

Դավիթ Վարդանյանը «Մանկական նոր ալիք»-ի 2–րդ օրը 55 հնարավորից 50 միավոր է ստացել