Ռոբին Ուիլյամսի վերջին տեսանյութերից մեկն ուղղված է եղել անբուժելի հիվանդ մի աղջկա (լուսանկարներ, տեսանյութ)

12:18 • 18.08.14

Ինքնասպանությունից ամիսներ առաջ հոլիվուդյան դերասան Ռոբին Ուիլյամսը ձայնագրել է իր վերջին տեսաուղերձներից մեկը, որն աջակցության և սիրո խոսքեր է պարունակում՝ ուղղված անբուժելի հիվանդ մի աղջկա, գրում է РИА Новости-ն։

 

Երբ 21-ամյա Վիվիան Ուելերի մոտ ախտորոշվում է աղիքային, թոքերի և երիկամի քաղցկեղ, նա իր «վերջին գործերի ցուցակում» նշում է հանդիպում Ուիլյամսի հետ և հույս հայտնում անձամբ հանդիպել նրա հետ։

 

Սակայն նրա վիճակը վատանում է, և նա չի կարողանում Նոր Զելանդիայից մեկնել Ամերիկա։ Ընկերները որոշում են օգնել նրան և կապվում են 63-ամյա դերասանի հետ, վերջինս համաձայնում է կարճ տեսաուղերձ ձայնագրել։

 

«Ողջույն, Վիվիան։ Սա Ռոբին Ուիլյամսն է։ Ինչպե՞ս է այդտեղ՝ Նոր Զելանդիայում։ Ես ուղարկում եմ քեզ ողջ իմ սերը, այդ պատճառով էլ կարող ես ջնջել ինձ քո «գործերի ցուցակից»»,- ասում է Ռոբինը, այնուհետև կարճ երգ երգում և օդային համբույր ուղարկում։

 

Վիվիանի ամուսնու՝ Ջեքի խոսքով, իրենք դեռ չեն քննարկել Ուիլյամսի ինքնասպանությունը, քանի որ դա չափազանց ցավոտ թեմա է Վիվիանի համար։ Ամուսինները որոշել են պատմել այդ տեսաուղերձի մասին, որպեսզի ցույց տան, թե որքան հրաշալի մարդ էր դերասանը։

Vivian Waller created a bucket list that included celebrating her 21st birthday, getting married, celebrating her daughter's first birthday, and meeting Robin Williams.

In January, Vivian Waller was diagnosed with lung, bowel and liver cancer. She created a bucket list that included meeting Robin Williams.

Months before he took his own life, Robin Williams made a video clip for Vivian Waller, who lives in New Zealand and has terminal cancer.

Robin Williams sent this video message of encouragement to Vivian Waller, 21, who is in a hospice in Auckland, New Zealand.

 

 


 

Ռոբին Ուիլյամսի վերջին տեսանյութերից մեկն ուղղված է եղել անբուժելի հիվանդ մի աղջկա (լուսանկարներ, տեսանյութ)