Կյանք առանց շնչի. անհավանական եռաչափ պատկերներ սինգապուրցի արվեստագետից (լուսանկարներ)
Սինգապուրից տաղանդավոր արվեստագետ Քենգ Լին անհավանական պատկերներ է ստեղծում, որոնք անհնար է տարբերել իրականներից: Նա կարողանում է խաբկանք ստեղծել, թե ներկայացված կենդանիները կամ առարկաներն իրական են: Դա նրան հաջողվում է անել ակրիլային ներկերի միջոցով: Մասնավորապես՝ Լին խեժը լցնում է տարայի մեջ, ապա ակրիլային ներկերով շերտ - շերտ պատկերին ավելացնում բնորոշ գծերը:
Այն մեթոդը, որով աշխատում է նկարիչը, բարդ է և ժամանակատար, նա պետք է լինի համբերատար, քանի որ չնչին սխալի դեպքում նկարչից մի քանի շաբաթ կպահանջվի այն շտկելու համար։ Քրտնաջան աշխատանքի վերջում դրանք դառնում են կյանքով լի պատկերներ:
Bored Panda հետաքրքրաշարժ նյութերի և նորությունների կայքը հրապարակել է արվեստագետի նկարները:




















