«Սատանայի փաստաբանը» կվերածվի սերիալի

15:59 • 19.08.14

Warner Bros. TV ընկերությունը մտադիր է Էնդրյու Նայդերմանի «Սատանայի փաստաբանը» վեպի հիման վրա սերիալ նկարահանել: Այս վեպի հիման վրա նաև լիամետրաժ ֆիլմ է նկարահանվել՝ Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի գլխավոր դերակատարմամբ։

 

Սերիալը կցուցադրվի NBC ալիքով, գրում է Лента-ն։

 

Նկարահանումները սկսելու և սյուժեի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Գլխավոր դերակատարների մասին տեղեկություն կհայտնվի ավելի ուշ։

 

«Սատանայի փաստաբանը» ֆիլմն էկրաններին է հայտնվել 1997-ին։ Ֆիլմում պատմվում է երիտասարդ փաստաբան Քևին Լոմաքսի մասին, ում հերթական գործատուն՝ Ջոն Միլթոնը, պարզվում է՝ գերբնական ծագումով մարդ է։
 

«Սատանայի փաստաբանը» կվերածվի սերիալի