35 անհավանական լողափնյա քանդակ, որոնք պատրաստվել են ավազից (լուսանկարներ)
Architecturendesign.net-ը ներկայացրել է ավազե քանդակների հոյակապ ընտրանի, որոնք իրենց գեղեցիկ ու շքեղ տեսքով ու մանրակրկիտ աշխատանքով չեն զիջում բազմադարյա ամրոցներին: Տարբեր ծովափնյա քաղաքներում լողափնյա փառատոն-մրցույթներ են անցկացվում, որի ընթացքում հանգստացողներն իրենց ձեռքի շնորհքն են ցույց տալիս՝ ավազե անհավանական քանդակներ պատրաստելով:
Դրանցից մեկն էլ աշխարհի ամենաբարձր ավազե ամրոցն է, որը կառուցվել է 2013-ի հոկտեմբերի 29-ին: Քանդակի հեղինակ Էդ Ջարեթը չորրորդ անգամ ռեկորդ է սահմանել Գինեսի գրքի համար: Ավազե ամրոցի երկարությունն էր՝ 11.6 մետր: Այն կանգնեցվել էր Նյու Ջերսիի լողափերից մեկում:

Ստորև առաջարկում ենք հիանալ նաև այլ ավազե քանդակների շքեղ տեսքով:















































