Քանյե Ուեսթն ու Փոլ Մաքքարթնին համատեղ երգ են ձայնագրել

23:22 • 19.08.14

The Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին և ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը համատեղ ալբոմ են ձայնագրում: Այս մասին հաղորդում է correspondent.net-ը՝ հղում կատարելով New York Post-ին:

Ինչպես հաղորդում է աղբյուրը` երաժիշտները կարող են ո՛չ միայն միասին ձայնագրված երգեր, այլև՝ համատեղ ալբոմ թողարկել: Աղբյուրը նաև հաղորդում է, որ Մաքքարթնիի և Ուեսթի երգերի մեջ Piss on My Grave աշխատանքային վերնագրով երգ է պատրաստվել: Նշվում է նաև, որ երգի նման սկանդալային վերնագիրն ընտրել է ռեփերի կինը՝ Քիմ Քարդաշյանը:

Ուեսթի և Մաքքարթնիի ներկայացուցիչները հրաժարվել են երաժիշտների ենթադրյալ համագործակցության վերաբերյալ որևէ մեկնաբանություն անելուց:

Մաքքարթնին ավելի վախ հայտնել է, որ իր վերջին «New» ալբոմի աշխատանքի ընթացքում մտածել է ռեփերի ներգրավման մասին և նշել, որ մեծ սիրով կցանկանար համագործակցել Քանյե Ուեսթի և Jay-Z-ի հետ:
 

Քանյե Ուեսթն ու Փոլ Մաքքարթնին համատեղ երգ են ձայնագրել