Իրանում 16 մլն դոլար են հավաքել Իրաքի քանդված կրոնական օբյեկտների վերականգնման համար

16:09 • 20.08.14

Իրանի քաղաքացիները մոտ 16 մլն դոլար նվիրատվություն են հավաքել Իրաքի քանդված կրոնական օբյեկտների վերականգնման համար, գրում է newsru.com-ը։

 

Ինչպես նշել է սրբավայրերի վերականգնման հարցերով իրանական կազմակերպության փոխղեկավար Քասեմ Սարաջանը, այդ գումարը հավաքվել է մեկ տարվա ընթացքում՝ գումարի, տարբեր իրերի, ինչպես նաև ոսկու և ոսկերչական զարդերի տեսքով։ Սպասվում է, որ այս տարի իրանցիներն Իրաքի սրբավայրերի համար ավելի շատ նվիրատվություններ կանեն՝ մինչև 26.4 մլն դոլար։

 

Իրաքը շիա իսլամի հիմնական կենտրոնն է։ Այնպիսի քաղաքներ, ինչպես Նաջեֆը, Քերբելան և Սամարան, համարվում են սուրբ քաղաքներ, իսկ դրանցում գտնվող սրբավայրերում ուխտագնացություն են իրականացնում միլիոնավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից։
 

Իրանում 16 մլն դոլար են հավաքել Իրաքի քանդված կրոնական օբյեկտների վերականգնման համար