Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը սկսում են համատեղ ֆիլմի նկարահանումները

11:41 • 20.08.14

Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ աստղային զույգը մեկնում է Մալթա՝ «Դեպի ծովը» անվանումով ֆիլմի նկարահանումները սկսելու, հայտնում է segodnya.ua-ն։

 

Ջոլին կլինի ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը, ինչպես նաև ամուսնու հետ կնկարահանվի ֆիլմում։

 

Սյուժեի մանրամասները դեռևս գաղտնի են պահվում։ Նախկինում հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանուհին խոստովանել է, որ նոր ֆիլմը կնկարահանվի անկախ և փորձարարական ժանրում, որտեղ դերասանները շատ ազատություն կստանան և նոր բաներ կփորձեն։

 

Նկարահանումները կսկսվեն հաջորդ շաբաթ և կտևեն մինչև նոյեմբերի 10-ը։
 

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը սկսում են համատեղ ֆիլմի նկարահանումները