Ռայմոնդ Պաուլսը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ բեմից

00:50 • 20.08.14

Հանրահայտ լատվիացի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը հայտարարել է բեմից հեռանալու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է correspondent.net-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

«Չգիտեմ, թե ինչ է սպասվում ինձ մոտակա տարիներին, ինչպիսի առողջական խնդիրներ կունենամ: Ես արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվորեն խոստանում եմ հեռանալ բեմից, սակայն դեռևս չեմ հեռացել, երևի թե ժամանակն արդեն եկել է»,-հայտարարել է կոմպոզիտորը:

 

Ռայմոնդ Պաուլսը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ բեմից