Կիանու Ռիվզը մարդասպանի դեր կխաղա նոր սերիալում

10:30 • 20.08.14

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը դեր է ստացել նոր «Ռեյն» սերիալում՝ Բարի Այսլերի հայտնի վեպերի էկրանավորումներում, գրում է Обозреватель-ը։

 

Ռիվզը կկատարի վարձու մարդասպան Ջոն Ռեյնի դերը, ով նախկին հատուկջոկատային է և Վիետնամում պատերազմի մասնակից։ Ռեյնը հայտնի է որպես լավագույն վարձու մարդասպան։ Նրա «ձեռագրի» գլխավոր առանձնահատկությունը զոհի «բնական» մահն է, այսինքն՝ նա քողարկում է սպանությունը բնական պատճառներով։ Ռեյնը չի սպանում երեխաների, կանանց և իր զոհերի բարեկամներին. դա նրա սկզբունքն է։ Սիրում է վիսկի և ջազ։

 

Կիանուն խոստովանել է, որ շատ է սիրում Այսլերի վեպերը և անհամբերությամբ սպասում է նկարահանումներին։
 

Կիանու Ռիվզը մարդասպանի դեր կխաղա նոր սերիալում