Փորագրություն գրքի վրա. ամերիկացի արվեստագետն անհավանական թղթե քանդակներ է ստեղծում (լուսանկարներ)
Նյույորքցի արվեստագետ Բրայան դետմերն, ով հայտնի է որպես «Գրքի վիրաբույժ», նրբունելիների, դանակների, նշտարների ու այլ վիրահատական գործիքների օգնությամբ կտրատում և փորագրում է հին գրքերի վրա՝ դրանցից գեղեցիկ ու նուրբ քանդակներ ստեղծելով:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը՝ Դետմերը վինտաժային մոտեցում է ցուցբերում և իր գործերն ստեղծելիս կիրառում է հին գրքեր, քարտեզներ, դասագրքեր ու ձեռնարկներ, որոնք վերածում է արվեստի գործերի:
Քանդելով կամ լրացնելով մեկ այլ մարդու ստեղծագործությունը՝ ամերիկացին յուրօրինակ ու նոր իմաստով ներկայացող արվեստ է կերտում:




























