Ջեքի Չանը ներողություն է խնդրել թմրանյութ օգտագործած որդու համար
Չին նշանավոր դերասան և մարզիկ Ջեքի Չանը ներողություն է խնդրել իր որդի Ջեյսիի՝ թմրադեղեր օգտագործելու համար, հայտնում է CNN-ը: Օրերս Չանի որդուն ձերբակալել էին Չինաստանում:
32-ամյա Ջեյսի Չանին Պեկինում ձերբակալել էին իր ընկերոջ՝ հայտնի թայվանցի դերասան Կե Չժենդունի հետ:
Այս ձերբակալության առիթով Ջեքի Չանը հանդես է եկել ու ասել, որ պատասխանատվություն է կրում որդու արարքի համար: Նա ասել է, որ կատաղած է կատարվածից և ներողություն է խնդրել հասարակությունից: Նա հավելել է, որ շոկի մեջ է որդու ձերբակալությունից, իսկ նրա մայրը՝ պարզապես վշտահար:
Ջեքի Չանի որդուն սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում մարիխուանա պահելու համար: Հետաքրքրական է, որ տարիներ առաջ Ջեքի Չանը Չինաստանում հանդես էր գալիս թմրանյութերի դեմ ակցիայով:










