Բրեդլի Կուպերն ու ռեժիսոր Թոդ Ֆիլիփսը կրկին կաշխատեն միասին
«Տղաների երեկույթ Վեգասում» ֆիլմի աստղ Բրեդլի Կուպերը և նրա ռեժիսոր Թոդ Ֆիլիփսը կրկին կաշխատեն միասին։ Նրանք փորձում են ստանալ Դոն Պենդլթոնի վեպերի էկրանավորման թույլտվությունը, գրում է Обозреватель-ը։
Վեպերի հերոս Մաք Նոլանը ծնվել է 1939-ին, ծառայել բանակում, հայտնվել Վիետնամում, դարձել հմուտ դիպուկահար և ստացել Դահիճ անունը։ Մինչ Մաքը գտնվել է Վիետնամում, նրա հայրը գումար է վերցրել մաֆիայից, խելագարվել և սպանել իր ողջ ընտանիքը, այնուհետ ինքնասպանություն գործել։ Վերադառնալուց հետո, հերոսը սկսում է պայքարել մաֆիայի դեմ։
Դոն Պենդլթոնը 38 գիրք է գրել Մաք Բոլանի մասին, որից հետո վարձել է գրական սևամորթների, ովքեր էլ ամսական 2 գիրք են գրել։ Արդյունքում Բոլանի մասին գրքերն այսօր կազմում են 600 հատոր։










