Լոնդոնում «Հումանիտար աղետ Ուկրաինայում» խորագրով ցուցահանդես է բացվել

12:33 • 21.08.14

«Հումանիտար աղետ Ուկրաինայում»՝ նման խորագրով ցուցահանդես է բացվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Միջոցառման կազմակերպիչը լոնդոնյան Foundation Kultura բարեգործական հիմնադրամն է, գրում է pravda.ru-ն։

 

Լուսանկարներում քանդված տներ, դպրոցներ և մանկապարտեզներ են, որոնք ուկրաինացի ուժայինների և ռուսամետ անջատողականների գործողությունների «արդյունքն» են։ Այս ցուցադրության օգնությամբ կազմակերպիչները հույս ունեն հաղթահարել տեղեկատվական շրջափակումը և հրավիրել եվրոպացիների ուշադրությունն «անասելի դաժան հանցագործությունների վրա»:

 

Ցուցադրությունը բաժանված է մի քանի մասի՝ «Առանց մանկության իրավունքի», «Առանց ապագայի իրավունքի», «Առանց կյանքի իրավունքի», «Արդյունք»։

 

Ցուցահանդեսը բացվել է Լոնդոնի կենտրոնում՝ The Coningsby Gallery-ում: Բաց կլինի բոլոր ցանկացողների համար մինչ օգոստոսի 26-ը։

 

Լոնդոնում «Հումանիտար աղետ Ուկրաինայում» խորագրով ցուցահանդես է բացվել