Ինքնատիպ կտավներ՝ պատկերված վրձնի մեկ շարժումով (տեսանյութ)
Viralnova.com-ը ներկայացրել է նկարիչների յուրօրինակ գործեր, որոնք պատկերված են ինքնատիպ եղանակով՝ վրձնի մեկ տեսակի շարժումով միայն: Որքան էլ անհավանական է թվում՝ այս նկարիչները, ովքեր մասնագիտացել են նաև վիշապների տարբեր կերպարներ կերտելու մեջ, իրենց գեղեցիկ կտավներն ստեղծում են վրձնի մեկ շարժումով միայն՝ ներկը թղթի վրա տարածելով նույնատիպ շարժումով:
Նրանց աշխատանքի արդյունքն իսկապես տպավորիչ է և հիասքանչ, որն առաջարկում ենք դիտել ստորև ներկայացված տեսանյութերում:













