Այսօր Սերժ Թանկյանը նշում է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ)

12:43 • 21.08.14

Այսօր ամերիկահայ կատարող, երգահան Սերժ Թանկյանը նշում է ծննդյան 47-ամյակը: Ծնվել է Լիբանանում՝ Բեյրութում, 1967-ի օգոստոսի 21-ին:

 

Համաշխարհային ճանաչման է հասել որպես System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ: Ի դեպ, խումբն այս տարի կնշեր իր հիմնադրման քսանամյակը:

 

Այժմ անհատական ծրագրերով հանդես եկող Թանկյանը վերջին շրջանում ակտիվ համերգային շրջագայություններ է կատարում: Առաջիկայում՝ սեպտեմբերին, նա ԱՄՆ-ում կներկայացնի «100 years» նախագիծը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին:

 

Ի դեպ, 2011-ին Երևանում Թանկյանն արժանացել է շքանշանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ավանդի և հայկական երաժշտության տարածման համար:  

Երկու տարի առաջ Սերժն ինքն իրեն ծննդյան օրվա առիթով շնորհավորել էր բեմից: Անցած տարի նա այսպիսի օրիգինալ տորթ էր ստացել երկրպագուներից:

Իսկ անցած տարի՝ նույն առիթով՝ նման բացիկ, որը ներկայացրել էր իր երկրպագուներին:

Թանկյանի բացառիկ լուսանկարների մեր ընտրանին՝ ստորև.

 

 

Այսօր Սերժ Թանկյանը նշում է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ)