Ռոբին Ուիլիամսի աճյունամոխիրը շաղ են տվել Սան Ֆրանցիսկոյի ջրերի վրա

14:15 • 21.08.14

Կյանքից հեռացած ամերիկացի նշանավոր դերասան Ռոբին Ուիլիամսի մարմինը դիակիզվել է: Նրա աճյունամոխիրը սփռվել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի վրա, հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով Ուիլիամսի մահվան վկայականը, որը նրա հարազատներին է տրվել օգոստոսի 20-ին:

 

Ըստ աղբյուրի՝ դերասանին դիակիզել են մահվան հաջորդ օրը:

 

Սան Ֆրանցիսկոյի թունելներից մեկը, որը ձգվում է «Ոսկե դարպաս» կամրջից հյուսիս՝ դեպի Մարինա շրջան, հնարավոր է անվանակոչեն ի պատիվ Ուիլիամսի: Ակտիվիստներն արդեն ստորագրահավաք են սկսել:

 

Օսկարակիր Ռոբին Ուիլիամսը մահացել էր օգոստոսի 11-ին 64 տարեկանում, ըստ ամենայնի՝ ինքնասպանության հետևանքով: Նա նկարահանվել է 300 ֆիլմերում:

 

Ռոբին Ուիլիամսի աճյունամոխիրը շաղ են տվել Սան Ֆրանցիսկոյի ջրերի վրա